ԿԺԴՀ-ն լիովին կաջակցի ինքնիշխանության պաշտպանnւթյանն ուղղված ՌԴ քաղաքականությանը. Կիմ Չեն Ընը` ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ
ԿԺԴՀ-ն կաջակցի ՌԴ քաղաքականությանը, որն ուղղված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության պաշտպանությանը։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ հանդիպման ժամանակ, հաղրոդում է ՏԱՍՍ-ը:
«ԿԺԴՀ կառավարությունը և այսուհետ ևս լիովին կաջակցի պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության և շահերի պաշտպանությանն ուղղված ՌԴ քաղաքականությանը։ Ռուսաստանի բանակն ու ժողովուրդը անպայման հաղթանակ կտանեն արդար և սրբազան պայքարում»,- ասել է Կիմ Չեն Ընը։
«Ընկեր Կիմ Չեն Ընը ջերմորեն ողջունել է պաշտպանության նախարար Բելոուսովի այցը Փհենյան նշանակալի ժամանակահատվածում և հիշեցրել, որ հենց մեկ տարի առաջ մեր զորքերը և Ռուսաստանի զինված ուժերը համատեղ ջախջախեցին ու ոչնչացրին ՌԴ սահմանամերձ տարածք ներխուժած զինված ավազակախմբերին, ազատագրեցին Կուրսկի մարզը և հասան փայլուն մարտական հաջողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԺԴՀ առաջնորդը նշել է, որ այս օրվա առթիվ ուրախ է ռուս գործընկերների հետ միասին սրբազան գործ անելու հնարավորության համար՝ ի փառս համատեղ պայքարի պատմության հավերժացման։
ԿԺԴՀ պետական գործերի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված անկեղծ ջանքերի համար։
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի և տեսակետների լայն փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներառյալ օրեցօր սրվող միջազգային և տարածաշրջանային իրադրությունը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...