«Հրապարակ»․ Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր` այժմ ասֆալտապատ է։
Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։
Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։
Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտներն աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարեւան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան