Կանդազը արցախցիների համար հեղինակություն է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին ձերբակալելուց ժամեր անց ձերբակալող մարմինը` Հակակոռուպցիոն կոմիտեն, մեղադրանքի մասին մի անհասկանալի պարզաբանում տարածեց․ «ՀՀ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»։
Մինչդեռ հրամանատարին մոտ շրջանակից տեղեկացանք, որ իրավապահները գաղտնալսել են Կանդազին` նա նախկին զինվորական ընկերների հետ զրույցում ասել է, որ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության, իրենց բոլորի համար լավ է լինելու, բացի այն, որ աշխատանք կունենան, այլեւ Արցախը հետ կբերեն։ Սա են դիտել օրենքի խախտում:
Ի դեպ, ասում են, որ նա արցախցիների համար հեղինակություն է, եւ շատերը հանուն նրա քվեարկելու են «Ուժեղ Հայաստանի» օգտին։
Մեզ պատմեցին, որ Կանդազի մասին հերոսական եւ անհավանական պատմություններն ամենեւին էլ լեգենդներ չեն, օրինակ՝ դեմքի սպին նա հետախուզության ժամանակ է ստացել, երբ թաքստոցում խոզը հարձակվել է նրա վրա, կրծել դեմքը եւ խոր վնասվածքներ պատճառել նրան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան