Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքների 2 հողատարածք վերադարձվել է համայնքինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ

Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Փաշինյանն ու նրա «առաջին շարքի» իշխանավորները բավականին աղմուկ էին հարուցել լրահոսում, այսպես կոչված, «Քաղաքացու օրվա» թեմայով: Ի վերջո, նշեցին:

Փաշինյանի ազդարարած «խորոված փարթիի» խորովածը ձրի չէր, «սասինսկիի», նույն ինքը՝ նրբերշիկի գինն էլ հիասթափեցնող էր՝ ըստ իշխանական միջոցառման մասնակիցների: Մյուս բաների գներն էլ, իհարկե: Բայց դա հարցի մյուս կողմն է:

Իսկ, ընդհանուր առմամբ, այդ մտացածին «տոնից» բազմաշերտ ու դառը նստվածք մնաց: Տեսեք, արդեն քանի տարի է, ինչ այդ միջոցառումը՝ «Քաղաքացու օր» անունով, պետական մասշտաբով նշվում է: Դրա համար միջոցներ են հատկացվում, ռեսուրսներ են ներառվում, կրթական հաստատություններն են «պլանային միջոցառումներ» անում: Կարճ ասած՝ ինչ-որ կերպ ինչ-որ բաներ են անում փաշինյանական իշխանության օղակները:

Բայց դա այդպես էլ քաղաքացու տոն, որպես այդպիսին, չդարձավ: Ու դա օրինաչափ է: Չդարձավ, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հորինած, եթե կուզեք՝ մոգոնած «տոնն» է, որը նշանավորում է իրենց կողմից 2018 թվականին իշխանությունը վերցնելը: Ընդամենը: Ու այն չէր կարող ու այդպես էլ չդարձավ հանրության տոնը, քաղաքացու տոնը: Բնականորեն չդարձավ: Առավել ևս, երբ մարդիկ տեսան ու տեսնում են այն զարհուրելի հետևանքները, որ բերեց ու բերում է Փաշինյանը՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական ու թուրքական պահանջներին, պարտքի կրկնապատկում, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներ... Նման իշխանության հորինած «տոնին» ո՞վ կցանկանա գնալ:

Փաշինյանն ինքն էլ դա հրաշալի հասկանում է: Ու ոչ միայն պատահական չէ, այլև հատկանշական է, որ թեկուզ ինչ-որ քանակի մարդ դուրս բերելու համար, մասսովկա ապահովելու համար իշխանությունը որոշեց «խորովածի հոտ» գցել մարդկանց քթերը:

Այստեղ հիմնականը ու հիմնովին վիրավորականն այն է, որ Փաշինյանն ու նրա քպական «կարկառունները» մտածում են, որ մեր հասարակության որոշակի շերտի համար առաջնայինն «ստամոքսն» է: Այո, արդարամիտ լինենք, այնտեղ կային նման մարդիկ, որոնք իսկապես էլ «խորովածի հոտի» վրա էին եկել: Ու նրանցից շատերին մեղադրելու էլ չէ. Փաշինյանի բերած «տնտեսական բումի» արդյունքում, սարսափելի գնաճի ու երկամուտների չավելացման արդյունքում, հնարավոր է, նրանք հազվադեպ են մսի «երես» տեսնում: Հնարավոր է՝ կան նաև այնպիսիք, որոնք իսկապես էլ միայն «ստամոքսով» են առաջնորդվում, կարևորը՝ ձրի բան լինի, ու հիասթափվել էին, որ ձրի չէ: Բայց վերջինները, որքան էլ մեր ժողովրդի մի մաս են (ու, ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մեջ էլ կան), ամբողջ հասարակություն չեն, առավել ևս՝ չափանիշ չեն:

Պարզապես ցավալի էր ՔՊ-ի միջոցառման ընթացքում տեսնել անձանց, որոնց ոչ թե Արցախի կորուստը, ոչ թե հազարավոր լուսավոր տղաների զոհվելն է հիասթափեցրել, այլ... այն, որ «սասիսկին» 1000 դրամ էր, մի փոքր բաժին խորովածը կամ «սթեյքը»՝ 5-6 հազար դրամ:

Ինչևէ, վերադառնանք բուն «տոնին»: Դա կարելի է «խորոված փարթի» անվանել, ուրիշ ինչ ասես անվանել: Բայց դա «քաղաքացու օր» չէր: Եթե դա քաղաքացու օրն էր, հապա ո՞ւր էր քաղաքացին: Մի՞թե քաղաքացի լինելը որոշվում է փողոցներում խորոված կամ սթեյք ուտելով (թեկուզ «կուկուռուզ» կամ «պեռաշկի»): Դա ի՞նչ կապ ունի քաղաքացի լինելու կամ քաղաքացիության հետ:

«Հաց ու տեսարաններ» հանրահայտ հռոմեական կառավարչական հնարքի հետ ուղղակի կապ ունի: Բայց քաղաքացիներն ի՞նչ կապ ունեն: Ավելին, սա ոչ թե «հաց և տեսարաններ» էր, այլ կատարելագործված տարբերակ՝ «հացով տեսարան»: Թող լինի՝ «մսով»:

Լավ, բայց ո՞րն էր օրվա խորհուրդը: Ի՞նչ ուղերձ ուներ իշխանությունը իր հորինած «քաղաքացու օրվա» համար, ի՞նչ բովանդակություն: Ի վերջո, խորովածի, տոլմայի կամ ղափամայի փառատոն կազմակերպողները իրենց միջոցառումների մեջ անհամեմատ ավելի շատ միտք ու գաղափար են դնում, քան պարզապես վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով հրավիրված «խորոված փարթին»: Խորոված ուտելն ու համերգ նայե՞լն է քաղաքացու օրվա խորհուրդը:

Եթե օրը, տոնը քաղաքացու մասին էր, միգուցե օրը կարելի էր սկսել ոչ թե Ամիրյանի վրա մանղալներ շարելով, այլ երկրի արժանավոր քաղաքացիների շիրիմներին այցելելո՞վ, որ «Եռաբլուրում» են:

Մի խոսքով, նայում ես նախօրեի խորովածահոտ «թամաշան», ու... անհնար է չտխրել:

Մնում է միայն հուսալ, որ երբ հաջողվի Հայաստանում վերականգնել ազգային իշխանություն, իսկապես կգա քաղաքացիների ժամանակը: Ու դա կլինի ոչ թե առանձին վերցրած «խորովածահոտ» մեկօրյա միջոցառում, այլ ամեն օր կլինի քաղաքացու օրը, պետական ցանկացած կառույցի դիմած կամ չդիմած, սահմանում զենքը ձեռքին կանգնած կամ Երևանի կենտրոնում երեխայի հետ զբոսնող քաղաքացու օրը: Բոլոր քաղաքացիների: Ու քաղաքական հայացքների համար մարդկանց չեն հալածի, Արցախի մասին գիրք նվիրելու համար գործից չեն ազատի, Եկեղեցին պաշտպանելու համար չեն կալանավորի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում