Քաղաքական ուժերը պարտավոր են ցուցակների գրանցումից հետո 5 օրում բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ
Կուսակցությունները/կուսակցությունների դաշինքները ԿԸՀ-ի կողմից ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նշվում է, որ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած վճարումներից։
Հիմնադրամները կարող են բացվել հետևյալ բանկերում՝
Արդշինբանկ ՓԲԸ
Հայէկոնոմբանկ ԲԲԸ
ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
Յունիբանկ ԲԲԸ
ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ
Ֆասթ բանկ ՓԲԸ
Ազգային ժողովի ընտրությունների պարագայում հիմնադրամից կատարված ծախսերի առավելագույն սահմանաչափն է 800 միլիոն դրամը։
Հիմնադրամից կատարվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերն են զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները, սոցիոլոգիական հարցումները և հետազոտությունները, վստահված անձանց փոխհատուցման ծախսերը, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման և տարածման ծախսերը, ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը, մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը, դահլիճների, տարածքների վարձակալության ծախսերը, տրանսպորտի վարձակալության/ բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը։
Հայտարարագրման ոչ ենթակա ծախսերն են՝ ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը, նախընտրական ժողովները, ընտրողների հետ հանդիպումների և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների կոմունալ ծախսերը։
Հայտարարագրման ենթակա ծախսերը չներառելն առաջացնում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:
Կատարված ծախսերի սահմանաչափի գերազանցումն առաջացնում է վարչական տույժ՝ սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։
Եթե սահմանված ուղղություններով կատարված ծախսերի և պետական բյուջե վճարվող տուգանքների գումարն ավելին է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափի 120 տոկոսից, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան