Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ

Գործող իշխանությունների վերջին շրջանի քաղաքականությունը միտված է ընդամենը մեկ բանի՝ ամեն գնով տպավորություն ստեղծել, թե ընդդիմադիր ուժերը, հատկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ընտրակեղծարարներ են, կաշառք են բաժանում, հակաօրինական գործունեությամբ են զբաղվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին։ «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի ուշ իրավապահ կառույցը հրապարակեց գաղտնալսումներ, որտեղ ենթադրաբար Արթուր Ավանեսյանը Արցախի բարբառով խոսող տղամարդուն պատմում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի թիմում է, որ ընդդիմադիրների՝ իշխանության գալուց հետո լավ է լինելու, խոսում է ինչ-որ միջոցառմանը ներկայանալու կարևորության մասին։ Ձայնագրության մեջ սովորական նախընտրական խոստումներ են, որ ամեն ինչ լավ է լինելու, իշխանափոխությունից հետո մարդիկ աշխատանք ունենան և այլն, և այլն, գումարի տրամադրվելու մասին որևէ բառ չկա։ Ավելին, անձամբ Կանդազն էլ որևէ մեկին չի խոստանում առձեռն ինչ-որ ծառայություն մատուցել կամ ընտրակաշառք տալ։ Սա, սակայն, բոլորովին չի կաշկանդել դատարանին և քննչական մարմիններին քրեական գործ հարուցել, աղմուկ բարձրացնել, թե լեգենդար հետախույզը ընտրակաշառք է բաժանում։

Ըստ էության, գործող իշխանության մարտավարությունը մեկն է՝ մինչև ընտրություններին կուսակցությունների գրանցման փուլը տպավորություն ստեղծել, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի թիմը ընտրակաշառք է բաժանում, դրա հիման վրա, օրենքին հղում անելով, կասեցնել այդ կուսակցության գրանցումը ընտրություններին։ Փաշինյանի համար թիվ մեկ նպատակը այժմ ոչ միայն հաղթելն է, այլ հաղթելը՝ սահմանադրական մեծամասնություն ստանալով։ Եվ նա հրաշալի հասկանում է, որ շարքից պետք է հանել գլխավոր ընդդիմադիր ուժին, որից հետո ընդդիմադիր ձայների լուրջ փոշիացում կարող է լինել, ուստի և այժմ ամեն ինչ անում է «Ուժեղ Հայաստանին» որպես ընտրակեղծարար ներկայացնելու համար։

Աննա Մարգարյան