Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին
Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ աշխատանքներ են տանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Մոսկվայում ընթացող «Կոլեկտիվ անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդի հարցեր» խորհրդաժողովի շրջանակում:
«Եթե նայենք վիճակագրությանը, ապա Մոլդովայում այս պահին գրանցված է շուրջ 14 հազար ՀԿ, Հայաստանում՝ մոտ 9 հազար։ Եվ նրանցից գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը բացահայտորեն աշխատում է երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, մերձավոր արտերկրի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամբ»,- հայտարարել է Շևցովը։
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս համեմատությունը Հայաստանի և Մոլդովայի վերաբերյալ, պատահական չէ, տևական ժամանակ Մոսկվան զգուշացնում է, որ Հայաստանի իշխանություններն էլ Եվրամիության հետ համատեղ «մոլդովական սցենար« են գծագրում Հայաստանում, երբ ընդդիմադիր խոշոր միավորումներին պարզապես արգելեցին մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ ապահովելով Մայա Սանդուի հաղթանակը Մոլդովայում։
Եվրամիությունը ամեն ինչ անում է նույն սցենարը Հայաստանում կիրառելու համար, ընդ որում, Մոլդովայում արդեն իսկ փորձառություն ձեռք բերած փորձագետները, մասնագետները, վերլուծաբանները մեծամասամբ տեղափոխվել են Հայաստան կամ հեռվից են խորհրդատվություններ տալիս, նույնը Հայաստանում կրկնելու համար։ Փաշինյանական իշխանությունը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ «մոլդովական սցենարը» Հայաստանում գործարկելու ուղղությամբ, և Ռուսաստանն առայժմ միայն բավարարվում է զգուշացումներով, թե որքան պարզ կլինի առաջիկայում։
Անի Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան