Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա
Ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 12-ին, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող վերելակի հորում մարդ է եղել ընկած, ով նույն օրը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված, արյունահոսող վերք, կրծքավանդակի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջանի» բժշկական կենտրոն, իսկ հաջորդը օրը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մուշեղ Ս․-ն չպահպանելով օրենքով սահմանված կարգով անվտանգության կանոնները, Նարեկ Ս․-ին թույլ է տվել, որպեսզի վերջինս Շահումյան փողոցի 5 հասցեում գործող «Հայկ» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող շենքի նկուղում գտնվող վերելակի համար նախատեսված հորում կատարի ապամոնտաժման աշխատանքներ, ինչի արդյունքում չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է Նարեկ Ս․-ի վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մուշեղ Ս․-ն «Հայկ» ՍՊԸ-ի տնօրենն է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...