CCAF-ը դժգոհություն է հայտնել Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացմանը իրենց ներկա չլինելու համար
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, դժգոհություն է հայտնել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունից զրկելու կապակցությամբ։ Այս մասին գրում է Ազատությունը։
Խորհրդի տարածած հայտարարությունում նշվում է, որ խոսքը CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասին է։
Խորհուրդը նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-սփյուռք հարաբերությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։
2022 թվականի հուլիսին CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան․ նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այդ որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպմանը Փափազյանի ենթադրյալ մասնակցությամբ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...