«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նա նշել է. «Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։
Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը։
Հիշեցնենք, ներկայացվել է նոր նմուշի կենսաչափական անձնագրի դիզայնը, անձնագիրը կսկսի գործածվել արդեն այս տարվա աշնանից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...