Ի՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում
Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, բայց այլ մանրամասներ չեն հայտնել։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։ Մուստաֆաևը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։
Բայց ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը պաշտոնական տեղեկություններ չեն տալիս, թե ինչու է Մուստաֆաևը ժամանել Երևան և ինչ հարցեր պետք է քննարկեն։ Ամենայն հավանականությամբ, դրանք կապված են սահմանազատման և սահմանագծման հարցի հետ։ Տևական ժամանակ՝ Տավուշի մարզում սահմանազատում և սահմանագծում իրականացնելուց հետո, այդ գործընթացը դանդաղել և կանգ էր առել, թեպետ հայկական կողմը պարբերաբար հայտարարում էր, թե սահմանազատումը շարունակվելու է։ Ըստ ամենայնի, հենց այդ հարցերն էլ կքննարկեն։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Մուստաֆաևին կարող է ընդունել նաև Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետը ծնվել է Հայաստանում, դպրոց և բուհ գնացել հենց Հայաստանի տարածքում և հրաշալի տիրապետում է հայերենին, բայց և, բնականաբար, չափազանց լավ է առաջ մղում Ադրբեջանի շահերը, ի տարբերություն հայկական կողմի ներկայացուցիչների, որոնք ձախողում են Հայաստանի շահերը առաջ մղելու գործընթացը։
Սոնա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան