Հայաքվեից՝ «Դեմ եմ բոլորին». Քերոբյանը ընդգրկվել է ցուցակ․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։
Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։
Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երեւի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որեւէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 30․ 04․ 26




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան