Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վեց կուսակցությունների համատեղ նամակը երեկ փոխանցվեց Հայաստանում Եվրոպական միության գրասենյակին: Ինչպես հայտնի է, և՛ այդ՝ ԵՄ գրասենյակի պատասխանատուները, և՛ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները ձևացնում են, թե չեն տեսնում Հայաստանում իրականացվող բռնաճնշումներն ու մնացյալ հակաժողովրդավարական գործողությունները: Նրանք որոշել են, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավարումն իրենց ձեռնտու է՝ որպես Ռուսաստանին վատություն անելու միջոց, ուստի խուլ և կույր են ձևանում մեր երկրում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաների, հոգևորականների և ընդդիմության դեմ հալածանքների, ժողովրդավարական ազատությունների սահմանափակման ակնհայտ փաստերի ու դրսևորումների նկատմամբ:

Եվ ահա, նման նախադրյալների պայմաններում հայկական վեց կուսակցություն նամակով դիմել է Եվրամիության ղեկավարությանը, առաջիկա օրերին Երևանում գագաթաժողովի մասնակցել պատրաստվող «Եվրոպական քաղաքական համայնքի» ներկայացուցիչներին: Թվում է, թե ԵՄ կանխակալ, միակողմանի, կուրորեն Փաշինյանի «պոչը բռնած» վերաբերմունքի պայմաններում նման քայլն անտեղի է: Բայց այդպես չէ: Եվրոպական «քաղհամայնքը» որքան էլ կույր և խուլ ձևանա, պետք է հասկանա, որ իրեն հակադրելով Հայաստանի հասարակության մեծամասնությանն ու քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ ոչինչ չի շահելու: Բայց նախ՝ բուն նամակի և այն ստորագրած ուժերի մասին:

Առաջինը. հատկանշական է, որ դիմող ուժերը, բացի ընդդիմադիր լինելուց, նաև եվրոպական «քաղաքական ընտանիքի» անդամ են (կամ ներգրավված են որպես դիտորդ-անդամ). ՀՀԿ և «Ժառանգություն» (Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ), ՀՅԴ (Սոցիալիստների և Դեմոկրատների անդամ), «Բարգավաճ Հայաստան» (Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ), ՀԱԿ (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալ յանսի անդամ), ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցություն (Եվրոպական ազատ ալյանսի անդամ):

Երկրորդը. ողջունելի է, որ գաղափարաքաղաքական նման տարբեր ուղղվածության հայկական 6 կուսակցություն առանցքային քաղաքական խնդիրները ավելի բարձր է դասել ու կարողացել է համատեղ հայտարարությամբ (նամակով) և դիրքորոշմամբ հանդես գալ:

Երրորդը. Եվրոպայի «քաղհամայնքը» վերացական հասկացություն չէ, և նույն այն միավորումները, որոնց ծիրում են նշված հայկական կուսակցությունները, նույնպես այդ համայնքի անդամ են: Ուստի, որքան էլ ԵՄ կոնկրետ ղեկավար ներկայացուցիչները, իրենց նեղ շահերից ելնելով, ջանան չտեսնելու և չլսելու տալ իրականությունը, ոչինչ չի ստացվի: Արդարության հասնելու մղումն ու պահանջը լռեցնել չի հաջողվի:

Իսկ մայիսի առաջին օրերին Երևանում հյուրընկալվող ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները առնվազն կհասկանան, որ իրենց չի հաջողվել լռեցնել ընդդիմադիր ուժերին, չի հաջողվել «մախաթը պարկում թաքցնել», եթե պատկերավոր ասենք:

Ինչ վերաբերում է բուն նամակի բովանդակությանը, ապա այն համակողմանի արտացոլում է փաշինյանական իշխանությունների՝ վերջին շրջանում դրսևորած ու կիրառած գրեթե բոլոր հակաժողովրդավարական դրսևորումները:

Այսպես. «Իրականում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ և դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։ Այս պայմաններում ԵՔՀ գագաթաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով. որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է»:

Նամակի հեղինակները կոչ են անում Եվրոպայի «քաղհամայնքին»՝ չանտեսել ներքոնշյալ իրողությունները: 1. Ժողովրդավարական նահանջ և քաղաքական ճնշումներ։ Դատական և իրավապահ մեխանիզմները ավելի ու ավելի են օգտագործվում որպես քաղաքական գործիքներ։ Խաղաղ բողոքի ցույցերը սահմանափակվում են, իսկ քաղաքական ակտիվիզմը բախվում է սպառնալիքների և կալանքի: 2. Քաղաքական բանտարկյալներ։ Քաղաքական դրդապատճառներով տարաբնույթ մեղադրանքներով կալանավորված է ավելի քան 50 անձ, և նրանց թիվը աճում է։ Այս գործերի վերաբերյալ շարունակական լռությունը սպառնում է «նորմալացնել» քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը: 3. Պետական ճնշում Հայ առաքելական եկեղեցու վրա... Հոգևորականները կալանավորվել են կեղծ մեղադրանքներով, եպիսկոպոսներին սահմանափակվել է ճանապարհորդությունը, իսկ դատարանները օգտագործվել են եկեղեցական իշխանությունը հաղթահարելու համար։

«Ամենաակնառուն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր քաղաքական ծրագրում հստակորեն ներառել է Կաթողիկոսի հեռացման հարցը։ Սա քաղաքականության վեճ չէ, այլ սահմանադրորեն պաշտպանված հաստատության վրա հակասահմանադրական հարձակում:

Բնականաբար, հստակ անդրադարձ կա և՛ մեդիայի ճնշման ու ազատ խոսքի քայքայման մասին, և՛ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, և՛ Արցախում իրականացված էթնիկ զտումներին:

Գլխավոր մեսիջը. «Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»:

Սա, նկատենք, պայքար չէ «հողմաղացների դեմ»: Ավելին, եթե ոչ միայն նշված 6 ուժերը, այլև մի շարք ուրիշ ընդդիմադիր ուժեր, հասարակական ակտիվ գործիչներ համաձայնեցված ու միավորված գործեն բուն գագաթաժողովի օրերին, լինի դա բողոքի ակցիաների կամ օրենքով չարգելված որևէ այլ եղանակով, եվրոպական «քաղհամայնքի» ներկայացուցիչները առավել ևս չեն կարող շարունակել իրենց ձևական խլությունն ու կուրությունը:

Մինչ այդ, սակայն, փաշինյանական իշխանությունը ԵՄ լիդերների այցի նախօրեին և ԱԺ ընտրություններին ընդառաջ շարունակում են ընդգծված քաղաքական բովանդակություն ունեցող հետապնդումները ընդդիմադիրների նկատմամբ շինծու «քրեական գործերով»: Ավելին, բոլոր այդ «գործերից» պարզ է դառնում, որ փաշինյանական իշխանությունը համատարած գաղտնալսում է բոլոր ընդդիմադիրներին, անգամ՝ ընդդիմադիր ուժերի տեղական շտաբներում ներգրավված մարդկանց:

Այս ամենի հետ կապված՝ հիմնական հարցն այն է, որ ինչպես ԵՄ կանխակալ ղեկավար-ներկայացուցիչները, այնպես էլ «քաղհամայնքի» անդամները պետք է խորհելու լուրջ առիթ ունենան. իրենք ո՞ւմ կողմից են՝ հակաժողովրդավար ու մերժված Փաշինյանի՞, թե՞ Հայաստանի քաղաքացիների ու իրական ժողովրդավարության:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում