Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը հերքել է պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Անհրաժեշտ ենք համարում հերքել այն անհիմն շահարկումները, թե Ռուսաստանում իբր քննարկում են միջուկային զենքի կիրառումն Ուկրաինայում կամ սպառնում են դրա կիրառմամբ։ Ակնհայտ է, որ դա արվում է հատուկ հակառուսական հիստերիայի բորբոքման նպատակով», – ասել է նա՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 11-րդ ամփոփիչ խորհրդաժողովում։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան «ջանքեր է գործադրում միջուկային մրցակիցների միջև ցանկացած ռազմական առճակատում կանխելու համար, քանի որ դա հղի է միջուկային մակարդակի էսկալացիայով»։ «Ռուսաստանը շահագրգռված չէ լարվածության սրմամբ։ Մեր շահերից է բխում, որ միջուկային զենք երբևիցե չկիրառվի», – ասել է Բելոուսովը։
Նա նաև հայտարարել է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը գործում է միջազգային հանրության բարօրության համար, դրա անժամկետ երկարաձգման որոշումը ենթակա չէ վերանայման:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան