Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից

Նախօրեին Կարսում կայացել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։ Այս հանգամանքը ամենաշատը առաջացրել էր ամերիկյան կառույցների ոգևորությունը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոգևորիչ մի հայտարարություն էր տարածել՝ չափազանց դրական գնահատելով խմբի հանդիպումը։ Ամենաուշագրավն, իհարկե, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունն էր։

Վերջինս ողջունել է Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝ ուղղված երկու երկրների տնտեսությունների և ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը։ «Ձևավորվում է Նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հանձնարարությանը»,– գրել է ԱՄՆ դեսպանը՝ կարևոր իրադարձություն համարելով հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը Կարսում։ Նման հանդիպումներ վերջին շրջանում էլի են եղել, այլ տարբեր մակարդակներով, բայց, թերևս, առաջին անգամ է, որ ԱՄՆ-ը նման մակարդակով ողջունում է այսպիսի հանդիպումների կազմակերպումը։

Դա ընդամենը կարող է նշանակել, որ Միացյալ Նահանգներն ինքն է առաջնահերթ շահագրգռված հայ-թուրքական կարգավորման հեռանկարով։ Ինչը, բնականաբար, կապված է TRIPP նախագծի իրականացման հետ։

Ինչպես իրանական պատերազմի ֆոնին տարբեր փորձագետներ նշում են, որ այդ նախագծի ապագան մշուշոտ է, Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում են նախագիծն առաջ մղելու համար, և բնական է, որ հենց իրենք էլ ողջունում են նման հանդիպումները։ Չի բացառվում, որ այս հանդիպումն էլ կազմակերպվել և իրականացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Սոնա Գալստյան