ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում
Ապրիլի 28-29 Երևանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի երկրների Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շահառուների կլոր - սեղան աշխատաժողովը։ Մասնակիցների թվում էին ԱՃԹՆ-ի շահառուներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՃԹՆ-ի Միջազգային քարտուղարության ներկայացուցիչներ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին հրավիրվել էին ներկայացնելու թափանցիկության և հաշվետվողականության ընկերության մոտեցումները։ Գլխավոր տնօրենի տեղակալ / Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում։ Մասնավորապես մասնակիցներն ու հյուրերը տեղեկացան, որ ԶՊՄԿ-ն մի քանի տարի շարունակ հրապարակվող Կայուն զարգացման զեկույցներում այս տարի արդեն ներդրած կլինի հաշվետվողականության միջազգային գրեթե բոլոր առաջատար ստանդարտները։ Սա թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում զգալի քայլ է՝ աննախադեպ Հայաստանի համար։
Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը պատասխանեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և դրա ներուժի վերաբերյալ հյուրերի բազմաթիվ հարցերին՝ առանձնապես ընդգծելով ոլորտի ընդլայնման, նոր, որակյալ ներդրումների ներգրավման և երկրաբանահետախուզական ներդրումներին պետական աջակցության անհրաժեշտությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...