Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է․ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության՝ վերջին օրերի հիմնական քարոզչական ուղեգիծը միտված է Հայաստանի տարածքում տասից ավելի մզկիթների և հարյուրավոր գերեզմանոցների ոչնչացման վերաբերյալ մտացածին թեզի արհեստական ակտիվացմանը։ Ակնհայտ է, որ նման քարոզչական աղմուկը հայելային կերպով ակտիվացել է՝ ի հակակշիռ Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հայկական կողմից արձանագրված բազմաշերտ հրապարակային բարձրաձայնումների։
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում բավականաչափ ուշագրավ ներդաշնակեցում է նկատվում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի քարոզչական միջոցառումների և պաշտոնական Բաքվի կողմից նաև հայկական հոգևոր և մշակութային կառույցների դեմ իրականացվող նպատակային զազրելի գործողությունների միջև։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմից նպատակային կերպով նախապատրաստվել են և առաջ են մղվում անհիմն և արհեստական թեզեր, որոնք, ըստ անհրաժեշտության, համակարգված և զանգվածային կերպով տարածվում են քարոզչական թիրախային գործողության համատեստում»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան