Սլովակիայի վարչապետը խոսել է Պուտինի մասին, իսկ ՄԱԿ-ն անվանել «ծաղրի առարկա»
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները խառը զգացմունքներ ունեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների վերաբերյալ։
Նա նշել է, որ Բրյուսելում իրեն անընդհատ քննադատում են այդ հանդիպումների համար և ասել, թե ինչու չպետք է հանդիպի Պուտինի հետ։ Սակայն, անձնական զրույցներում նրանք փորձում են պարզել այդ զրույցների մանրամասները։ «Ես հանդիպում եմ Պուտինի հետ, և բոլորը քննադատում են ինձ, և երբ վերադառնում եմ Պուտինի հետ հանդիպումից հետո, Բրյուսելի զուգարաններում բոլորը հարցնում են ինձ, թե ինչ է ասել նա։ Ուրեմն ինչո՞ւ նրանք չեն գնում և չեն խոսում նաև նրա հետ», - ասել է Ֆիցոն։
Նա նաև քննադատել է ՄԱԿ-ը՝ այն անվանելով «ծաղրի առարկա»։ Ֆիցոյի խոսքով՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է ապահովեր խաղաղությունը և անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառեր այն պահպանելու համար, բայց այսօր դա իրականությունից հեռու է։
«ՄԱԿ-ն այսօր ծաղրի առարկա է։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին Իրաքում։ Ո՞վ կկանգնեցնի Ռուսաստանին Ուկրաինայում։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին Իրանում։ Ո՞վ կկանգնեցնի ամերիկացիներին, օրինակ, Վենեսուելայում», - նշել է Ֆիցոն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան