ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի առթիվ։
Ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման, այլև ողջ երկրի համար։ Մեր կոմբինատն առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ և Սյունիքի մարզի զարգացման գործում։ Այսօր ընկերությունում աշխատում է ավելի քան 4 700 աշխատակից, ընկերությունը մշտապես երկրի խոշորագույն հարկատուների շարքում է՝ ապահովելով զգալի մուտքեր պետական բյուջե։ Սա էական ներդրում է տնտեսության, ենթակառուցվածքների և տարածաշրջանի սոցիալական զարգացման մեջ։
Հենց ձեր աշխատանքի, պատասխանատվության և նվիրվածության շնորհիվ ենք մենք հասնում արդյունքների և հաղթահարում բարդ խնդիրները։ Առանձնապես կարևոր է, որ մենք կարողանում ենք գործել որպես միասնական թիմ՝ համատեղ գտնել լուծումներ, աջակցել միմյանց և առաջ շարժվել նույնիսկ դժվար պայմաններում։
Առջևում բազմաթիվ նոր մարտահրավերներ են։ Ընկերությունն անցնում է աննախադեպ համակարգային արդիականացման փուլ, նախապատրաստվում է արտադրության ընդլայնմանը։ Նոր մարտահրավերները միաժամանակ նոր հնարավորություններ են՝ թե՛ յուրաքանչյուրիս համար առանձին, թե՛ մեր ամբողջ թիմի համար՝ միասին հասնելու նոր նպատակների և նվաճելու նոր բարձունքներ։
Մեր ընկերությունում գնահատվում է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը՝ անկախ սեռից, տարիքից կամ փորձից. տղամարդիկ և կանայք, երիտասարդ մասնագետներն ու բազմամյա փորձ ունեցող աշխատակիցները, բոլորն ունեն զարգացման, ուսուցման և մասնագիտական աճի հավասար հնարավորություններ։
Հավաստիացնում եմ` նախաձեռնողականությունը և զարգացման ձգտումը, մասնագիտական բարձր մակարդակը, պատասխանատվությունն ու գործի նկատմամբ նվիրվածությունը մշտապես գնահատվել են և կգնահատվեն մեր Ընկերությունում։
Շնորհակալություն եմ հայտնում Ձեր աշխատանքի և ներդրման համար, մաղթում` քաջառողջություն, բարեկեցություն և նոր մասնագիտական ձեռքբերումներ։
«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն` Ռոման Խուդոլի




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...