Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում
Եվրախորհրդարանը երեկ ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 476 կողմ, դեմ՝ 47, հարաբերակցությամբ Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին, փոխանցում է «Ազատություն»-ը։
Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությամբ ընդունված փաստաթուղթը կարևորում է հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ քվեարկության ելքը պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների «անարդար կալանքը» և պահանջում նրանց անհապաղ ազատ արձակել։ Այն նաև վերահաստատում է ԵՄ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար։
Դիմելով եվրոպական կառույցներին՝ խորհրդարանը հորդորել է ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը ՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։
Արձագանքելով այս բանաձևի ընդունմանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիս այսօր որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան