ԵԽ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ խորապես շնորհակալ եմ այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված միջկուսակցական ուժեղ բանաձևի համար՝ հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության»:
Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Փաստաթուղթն աջակցում է 2026 թ. հունիսին Հայաստանում խորհրդարանի ազատ, արդար և խաղաղ ընտրության անցկացմանը՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Ընդգծվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան