Չինաստանը խոստացել է պատասխանել հեռահաղորդակցության ոլորտում ԱՄՆ-ի նոր uահմանափակումներին
Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային ձեռնարկությունների պաշտպանության համար, եթե ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ մտցնի հեռահաղորդակցության ոլորտում։ Այս մասին ասված է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ամերիկյան կողմը պնդի իր որոշումը, Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը հաստատակամորեն պաշտպանելու համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Առևտրի նախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին անհապաղ հրաժարվել սխալ գործելակերպից, հարգել շուկայական կանոնները և չեղարկել համապատասխան որոշումները։ Նախարարությունում նշել են, որ ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը հրաժարվել է տեխնոլոգիական չեզոքության սկզբունքից և չարաշահում է ազգային անվտանգության հայեցակարգը։
Նոր միջոցները, ըստ Չինաստանի գնահատականի, առանց ապացույցների խտրականություն են դրսևորում Չինաստանի և այլ երկրների ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սպառնում են խաթարել էլեկտրոնիկայի մատակարարման համաշխարհային շղթաների կայունությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան