Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան
150000 դրամ !!!!!!!
«Ութ տարվա ձախողում և վեց ամսվա վճռականություն»
Հայրենակիցնե՛ր,
Ութ երկար ու ձիգ տարիներ մենք ականատեսն ենք մի իշխանության գործունեության, որը եկավ «ժողովրդի» անունից, բայց ժողովրդին թողեց աղքատության, անորոշության և հուսալքության ճիրաններում։
Ութ տարի ստի և դատարկախոսության։
«Քաղաքացիական պայմանագիրը» խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց մենք տեսանք միայն թռիչքաձև գնաճ։ Նրանք խոստացել էին վերացնել կոռուպցիան, բայց ստեղծեցին սեփական էլիտան, որը վայելում է պետական բյուջեն, մինչդեռ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ ամեն գիշեր քնում են քաղցած։ Ութ տարվա ընթացքում այս իշխանությունը չկարողացավ լուծել նույնիսկ ամենատարրական խնդիրը՝ ծայրահեղ աղքատությունը։
Ինչո՞ւ ոչինչ չարվեց։
Որովհետև նրանց օրակարգում երբեք չի եղել հայ մարդը։ Նրանց օրակարգը սեփական աթոռների պահպանումն է և պատասխանատվությունից փախչելը։ Նրանք ասում են՝ «հնարավոր չէ», մենք ասում ենք՝ «դուք անընդունակ եք»։ Ութ տարին բավարար ժամանակ էր ոչ միայն աղքատությունը վերացնելու, այլև հզոր տնտեսություն կառուցելու համար, բայց նրանք նախըտրեցին արդարացումներ փնտրել։
Մեր ուղին. Վեց ամիս՝ արդյունքի համար։
«Ուժեղ Հայաստանը» գալիս է վերջ դնելու այս անտարբերությանը։ Ուժեղ Հայաստանը հայտարարում է ,որ վեց ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատությունը Հայաստանում պետք է վերանա։ Դա ոչ թե բարեգործություն է, այլ արդարության վերականգնում։ Ծայրահեղ աղքատ ամեն ընտանիք կստանա 150 հազար դրամ ։
Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով։
Կե՛ցցե այն Հայաստանը, որտեղ ոչ մի հայ սոված չի մնա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան