Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին
«Փաստ»-ը ստացել է Հայաստանի մի շարք քաղաքացիների դիմումը, ովքեր տեղեկացնում են, որ վերջին շրջանում տարբեր պատճառաբանություններով փակվել են իրենց յութուբյան ալիքները, ֆեյսբուքյան էջերը և անհատական օգտահաշիվները։ Դիմողներն ընդգծում են, որ խոսքը վերաբերում է հիմնականում այն օգտատերերին, ովքեր իրենց հրապարակումներում արտահայտել են մտահոգություններ երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ՝ փորձելով մասնակցել հանրային քննարկումներին։
Դիմումի հեղինակները նշում են, որ նման սահմանափակումները հակասում են ազատ խոսքի հիմնարար իրավունքին և անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ։ Նրանց համոզմամբ՝ երբ սահմանափակվում է քաղաքացիների ազատ արտահայտվելու հնարավորությունը, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն անհատի իրավունքը, այլև հանրային առողջ քննարկումների միջավայրը։
Դիմումում մասնավորապես ասվում է․
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիներս, դիմում ենք ԱՄՆ սենատորներին՝ Ջին Շահինին և Թոմ Թիլիսին, ինչպես նաև համապատասխան հարթակների ղեկավարներին՝ վերանայելու և վերականգնելու հայ օգտատերերի յութուբյան ալիքները, ֆեյսբուքյան էջերը և անհատական օգտահաշիվները, որոնք փակվել են առանց բավարար հիմնավորման։
Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ ժողովրդավարական արժեքներ հռչակող միջավայրում սահմանափակվում է ազատ խոսքի իրավունքը։ Փակվում են հասարակ քաղաքացիների ալիքները, էջերը և օգտահաշիվները, որոնք արտահայտում են իրենց դիրքորոշումը և մտահոգված են իրենց երկրի վաղվա օրով։
Խնդրում ենք ԱՄՆ սենատորներին՝ Ջին Շահինին և Թոմ Թիլիսին և համապատասխան հարթակների ղեկավարներին՝ ուշադրություն դարձնել այս խնդրին և աջակցել արդարության վերականգնմանը։ Հուսով ենք, որ մեր դիմումը չի մերժվի, և կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն մեր ալիքները և էջերը»։
Դիմումի հեղինակները վստահություն են հայտնում, որ բարձրացված հարցը կստանա անհրաժեշտ արձագանք, և խնդիրը կլուծվի իրավաչափ և թափանցիկ գործընթացների շրջանակում՝ ապահովելով խոսքի ազատության պահպանումը և օգտատերերի իրավունքների պաշտպանությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան