Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը։ Այդ կապակցությամբ Իջևանում տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սյունիքից հետո Հայաստանի՝ արդեն երկրորդ մարզում է գործարկվում Էկոպարեկային ծառայությունը։
«Այս գործընթացը լինելու է շարունակական։ Սա, կարծում եմ, նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից»,-ասել է վարչապետը։
Նա կարևորել է գիտակցության ու ընկալման ձևավորումն առ այն, որ բնությունը երկրի անգնահատելի հարստությունն է։
«Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառն ու նրա պահպանությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև բնությունը նախ զբոսաշրջային մեծ հոսքեր է արդեն բերում Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ։ Մենք պետք է այս տրամաբանությամբ անտառին օգնենք, որ այն տնտեսական օգուտներ բերի Հայաստանին, Տավուշի մարզին, բոլոր բնակավայրերին»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում ներկայում կան անտառային շատ հատվածներ, որտեղ ներդրումներ են իրականացվում ճանապարհների ու այլ ենթակառուցվածքների ստեղծման, ըստ այդմ, նաև՝ զբոսաշրջային ուղղությունների զարգացման նպատակով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան