Մեծ Բրիտանիայում պաղեստինամետ երթերը կարող են ժամանակավորապես արգելվել․ Սթարմեր
Մեծ Բրիտանիայում պաղեստինամետ երթերը կարող են ժամանակավորապես արգելվել՝ հակասեմական հարձակումների պատճառով, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Սթարմերը նշել է, որ «կան հիմքեր» մի շարք դեպքերում բողոքի ցույցերն արգելելու համար:
«Կարծում եմ՝ ժամանակն է դիտարկել բողոքի ցույցերը որպես ամբողջություն և դրանց կուտակային ազդեցությունը: Հրեական համայնքից ինձ պատմել են երթերի կրկնվող բնույթի մասին: Ես դա ընդունում եմ», - նշել է նա։
Վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ բողոքի ցույցերի ժամանակ սադրիչ կարգախոսներ վանկարկողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նա որպես օրինակ բերել է պաղեստինյան ապստամբության կոչերը:
«Եթե դուք երթի կամ բողոքի ցույցի եք, որտեղ մարդիկ կոչ են անում համաշխարհային ինտիֆադայի, պետք է կանգ առնեք և ինքներդ ձեզ հարցնեք. «Ինչո՞ւ չեմ դատապարտում սա: Ի՞նչ եմ անում երթի ժամանակ, որտեղ մարդիկ նման բաներ են գոռում»»,-ասել է Սթարմերը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Ազգերի համագործակցության Միացյալ հրեական համայնքի գլխավոր ռաբբի Եփրեմ Միրվիսը առաջարկել էր ժամանակավորապես արգելել պաղեստինամետ երթերը՝ Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Պահպանողական կուսակցությունը և աջակողմյան «Reform UK» պոպուլիստական կուսակցությունը կոչ արեցին Լեյբորիստական կառավարությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել ցույցերի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, «Կանաչները» և ձախակողմյան «Your Party» կուսակցությունը հայտարարել են, որ հակասեմական հարձակումները չպետք է օգտագործվեն որպես քաղաքացիական ազատությունների սահմանափակման հիմք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան