Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետ
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է NVIDIA ընկերության Global AI Infrastructure Growth ուղղության փոխնախագահ Նիկո Կապրեզի, ինչպես նաև Firebird AI-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի հետ։
Past.am-ի տվյալներով՝ քննարկվել է Ղազախստանում մոտ 250 մեգավատ հզորությամբ գերհամակարգչային կենտրոն ստեղծելու նախագիծը։
Քննարկման ընթացքում կողմերը դիտարկել են համագործակցության հեռանկարները՝ կապված արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և գործարկման հետ։
Տոկաևը նշել է, որ երկիրը նպատակ ունի առաջիկա երեք տարվա ընթացքում հասնել լիարժեք թվայնացման։ Նրա խոսքով՝ NVIDIA տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվող սուպերհամակարգչային կլաստերները կարևոր դեր կխաղան այդ ռազմավարության իրականացման և տեխնոլոգիական անկախության ամրապնդման գործում։
Նախագահը նաև անդրադարձել է Էկիբաստուզում նախատեսվող «Data Center Valley» նախագծին, որի շրջանակում նախատեսվում է ձևավորել հզոր հաշվարկային հարթակ՝ ներդրողների համար ապահովելով մատչելի էներգիա, զարգացած կապի ենթակառուցվածքներ և հարկային արտոնություններ։
Իր հերթին NVIDIA-ի և Firebird AI-ի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում իրականացվող համանման նախաձեռնությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները՝ արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։
Առավել մանրամասն՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան