Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։ Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։
Ձմռան ցուրտ ամիսներին անգամ շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։ Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։ Եվ մի օր հպարտությամբ ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։
Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝ 010 600 601 հեռախոսահամարով։
Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։ Եկե՛ք միասին կերտենք պատմություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...