Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Քաղաքականություն

Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը

Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները ավելի ու ավելի հաճախ են դառնում լուրջ մտահոգությունների առարկա՝ թե երկրի ներսում, թե արտաքին փորձագիտական շրջանակներում։ Բռնաճնշումների, ընդդիմախոսների նկատմամբ հարուցվող քրեական գործերի, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու շուրջ զարգացող լարվածության ֆոնին ձևավորվում է մի իրավիճակ, որը դժվար է համադրել ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունների հետ։ Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ արևմտյան գործընկերների արձագանքը հաճախ սահմանափակվում է զուսպ կամ լռակյաց դիրքորոշմամբ։

Ֆրանսիական La Figaro-ում հրապարակված հոդվածում ներկայացված դիտարկումները ևս մեկ անգամ ընդգծում են այս հակասությունը։ Հոդվածի հեղինակները՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող գործիչներ Քենեթ Ռոթը և Ֆիլիպ Կալֆայանը, արձանագրում են, որ եվրոպական կառավարությունները, փորձելով զսպել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, պատրաստ են աչք փակել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական խնդիրների վրա։ Նրանց գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկվում է առաջին հերթին որպես աշխարհաքաղաքական հակակշիռ, և այդ հանգամանքը հաճախ գերակայում է ժողովրդավարական արժեքների պաշտպանության անհրաժեշտության նկատմամբ։

Հեղինակները, որոնք Հայաստանում են եղել առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացված գնահատման առաքելության շրջանակում, փաստում են մի շարք խնդիրների առկայություն։ Նրանց ուշադրության կենտրոնում են ընդդիմության նկատմամբ ճնշումները, եկեղեցու և իշխանությունների միջև խորացող հակասությունները, պետական ռեսուրսների հնարավոր չարաշահումները և դատական համակարգի անկախության վերաբերյալ հարցերը։ Այս բոլոր գործոնները, ըստ նրանց, ձևավորում են ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության միջավայր։

Հոդվածում նշվում է, որ ընտրական իրավիճակը իշխանությունների համար մնում է բարդ և անկանխատեսելի, ինչն էլ, ըստ հեղինակների, հանգեցնում է արտաքին սպառնալիքների թեմայի ակտիվ շահարկմանը՝ որպես քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչ։ Այս մոտեցումը, նրանց կարծիքով, թույլ է տալիս ներքին խնդիրները դուրս մղել երկրորդ պլան և կենտրոնանալ արտաքին վտանգների շուրջ համախմբման վրա։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցին։ Հեղինակները նշում են, որ նման բարձր մակարդակի միջոցառման անցկացումը ընտրությունների նախօրեին կարող է ընկալվել որպես անուղղակի աջակցություն գործող իշխանություններին, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում գործընթացի հավասարակշռության վերաբերյալ։

Նույն համատեքստում հիշատակվում է նաև Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում, որի նպատակն է հակազդել հիբրիդային սպառնալիքներին։ Սակայն հեղինակների գնահատմամբ՝ եվրոպական կառույցները բավարար ուշադրություն չեն դարձնում երկրի ներսում առկա ժողովրդավարական մարտահրավերներին՝ կենտրոնանալով առավելապես անվտանգային օրակարգի վրա։

«Եթե նրա ժողովրդավարության նկատմամբ նվիրվածությունը ընկալվի որպես դատարկ հռետորաբանություն, որը զոհաբերվել է աշխարհաքաղաքականության համար, դա ազդանշան կուղարկի մյուս առաջնորդներին՝ արդարացնելու ժողովրդավարությունից հրաժարվելը», - ասվում է հոդվածում։

Այս դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի շուրջ ձևավորվող պատկերն ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր հետևանքներ։ Երբ ժողովրդավարության սկզբունքները դառնում են պայմանական և ենթակա աշխարհաքաղաքական հաշվարկների, դա հարված է հասցնում հենց այդ արժեքների վստահելիությանը։ Ժամանակի ընթացքում նման օրինակները կարող են վերածվել դասագրքային դեպքերի՝ ցույց տալու համար, թե ինչպես չի կարելի հռչակել ժողովրդավարություն և միաժամանակ հեռանալ դրա հիմնարար սկզբունքներից։