ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։
ԿԸՀ–ից հայտնում են, որ նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։
Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռարձակողի «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 90 րոպե անվճար և ոչ ավելի, քան 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) անվճար հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 2-ը ներառյալ (26 օր)՝ օրը 3-ական րոպե,
բ) 2026թ. հունիսի 3-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (3 օր)՝ օրը 4-ական րոպե,
2) վճարովի հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. հունիսի 1-ը ներառյալ (25 օր)՝ օրը 4-ական րոպե,
բ) 2026թ. հունիսի 2-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (4 օր)՝ օրը 5-ական րոպե:
Սահմանված եթերաժամերը տրամադրվում են ժամը 18:00-ից՝ ժամանակացույցին համապատասխան։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակ ապահովվում է հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով նախընտրական քարոզչության հետ կապված տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ապահովվում են հայերեն ենթագրերով։
ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռարձակողի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով, տրամադրվում է ոչ ավելի, քան 150 րոպե անվճար և ոչ ավելի, քան 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) անվճար հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 31-ը ներառյալ (24 օր)՝ օրը 5-ական րոպե,
բ) 2026թ. հունիսի 1-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (5 օր)՝ օրը 6-ական րոպե,
2) վճարովի հիմունքներով՝
ա) 2026թ. մայիսի 8-ից մինչև 2026թ. մայիսի 30-ը ներառյալ (23 օր)՝ օրը 6-ական րոպե,
բ) 2026թ. մայիսի 31-ից մինչև 2026թ. հունիսի 5-ը ներառյալ (6 օր)՝ օրը 7-ական րոպե:
Սույն կետով սահմանված եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից՝ ժամանակացույցին համապատասխան։
Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ անվճար եթերաժամանակի համար սահմանված հերթին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է ոչ ավելի, քան 25-ական րոպե անվճար եթերաժամ:
Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կարող է տրամադրվել վճարովի հիմունքներով եթերաժամանակ:
Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողները բոլոր կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար և միատեսակ պայմաններ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան