«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզ
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։
Այցը մեկնարկեց Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ Հայաստանում բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:
«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, մենք կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»:
Ըստ Կարապետյանի, պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։
«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը և հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին», - նշել է Նարեկ Կարապետյանը և անդրադարձել Սամվել Կարապետյանի փոփոխություններ բերող ծրագրերին։
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։
Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշը աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10-ը հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։ Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում է, 5-hոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքի հետ զուգահեռ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը, ինչպես նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...