«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրեն փոխել է որոշումը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 18-ին գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը` տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտեւի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի: Մեր տեղեկություններով, նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում։
Սակայն տեղեկացանք, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը՝ նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաեւ գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում ինստիտուտի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով ՀՑԹԻ-ից Գզոյանի հեռանալու որոշման մասին լուրին, նշեց․ «Ինձ հետ չի կիսվել այդ որոշմամբ, ասել է, որ մայիսը կգա, կգամ` կտեսնենք, բայց եթե դուք այդ տեղեկությունն ունեք, ուրեմն մի բան կա, չգիտեմ։ Հիմա երբեմն գալիս է ինչ-որ գործերով, նաեւ ընկերուհիներ ունի այստեղ, երեւի նրանց հետ է ավելի շատ շփվում։ Ես նրա հետ շփվում եմ հիմնականում Ամերիկյան համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք»։
Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում նրան ուղեկցել էր, խոսել արցախյան հիմնահարցի մասին եւ գիրք նվիրել նրան, ինչից հետո Փաշինյանը հրահանգել էր՝ նրան ազատել աշխատանքից։ Գրել էինք նաեւ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տիրապետում իրավիճակին, չի շփվում կոլեկտիվի հետ, բայց արդեն կրճատել է որոշ ծրագրեր, սահմանափակել նախապես ծրագրված գործուղումները: Իսկ ապրիլի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսի` Ծիծեռնակաբերդ այցի մասին լուրը թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակվելուց հետո հրահանգել է այն հեռացնել կայքից, ինչի արդյունքում երկու աշխատակից ազատվել են աշխատանքից»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան