Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․Չնայած նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց առաջ ՔՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել` սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո՝ Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ՝ ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։
Բանն այն է, որ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-ում հայտնվածներից ոմանք:
Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, Մարիա Կարապետյանը եւ այլք։ ՔՊ մի խումբ կարծում էր, որ նման մարդկանց պետք է առաջ բերել: Սակայն, ըստ լուրերի, ծանրութեթեւ անելով եւ հասկանալով, որ այդ խմբագրումները կարող են չընկալվել թիմում, ու դժգոհության նոր ալիք կբարձրանա այս վճռորոշ պահին, Փաշինյանը ցուցակը թողել է անփոփոխ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան