Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Ժամանակակից աշխարհը՝ առաջնորդների բարձրագույն մակարդակով, քաղաքականապես չհաս հասարակություններին առաջարկում է մի պարզ «բաղադրատոմս»․ վերահաս աղետալի վտանգների դեպքում, անտեսելով աղետի մոտալուտ շունչը, պարզապես աղմո՛ւկ բարձրացրու, երգի՛ր, պարի՛ր, թմբուկ նվագի՛ր։

Սուրբ Գիրքն այս մոտեցումը բացահայտում է որպես նենգավոր մոլորեցում և անմիտ ինքնախաբեություն։

Եսայի մարգարեն տեսնում էր նույն պատկերը․ ժողովուրդը՝ կանգնած կործանման սպառնալիքի առաջ, ընտրում է ոչ թե ապաշխարությունը, այլ զվարճությունը․

«Ահա ուրախություն և ցնծություն… ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (Եսայու մարգարեություն 22։13)։

Սա ոչ թե ուրախություն էր, այլ իրականությունից փախուստ։

Նույն պատկերը տեսնում ենք Երեմիա մարգարեի գրքում՝ մարգարեական խիստ դատապարտմամբ․ «Ասում են՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը։ Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց անամոթաբար չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին։ Ահա թե ինչու իրենց կործանումն են գտնելու» (Երեմիայի մարգարեություն 6։14)։

Այսինքն՝ վտանգը կա, բայց մարդիկ թմրեցվում են խոսքերով, շոուներով, կեղծ վստահությամբ։

Քրիստոս ևս նույն կերպ զգուշացնում է՝ հիշեցնելով Նոյի օրերը․ «Մարդիկ ուտում էին ու խմում… և ժողովուրդը չիմացավ, մինչև որ ջրհեղեղն սկսվեց և բնաջնջեց բոլորին» (Մատթեոսի ավետարան 24։38-39)։

Կյանքը շարունակվում էր «հանգիստ», նույնիսկ ուրախ, բայց այդ «հանգստությունը» դարձավ կործանման նախերգանք։

Այն հասարակությունը, որ ինքնակամ հանձնվում է մոլորությանը՝ փաթեթավորված զվարճանքով, աղմուկով, անընդհատ «շեղումով», երբ վտանգների մասին զգուշացումը փոխարինվում է կատակով, հեգնանքով, մեղադրանքով, ապա դա արդեն հոգևոր հիվանդության նշան է։

Սուրբ Գիրքը չի արգելում ուրախությունը, բայց տարբերակում է ճշմարիտ ուրախությունը կեղծ ուրախությունից։ Վերջինս քողարկում է վախը, կուրացնում միտքը, անզգայացնում հոգին։ Կեղծ ուրախությունը հոգևոր թմրամոլության նշան է։

Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց, այլ՝ ճշմարտության հետ առերեսվելուց։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է՝ արթուն եղի՛ր, զանազանի՛ր, մի՛ խաբվիր»,- գրել է Հայր Ռուբենը։