Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերին
Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության հիմնարկեքը կտրվի առաջիկա օրերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։
«Արշակունյաց-Իսակով ճանապարհների միացումը Երևան քաղաքի ճանապարհային ցանցի բեռնաթափման առումով կարևորագույն նշանակություն ունի։ Մեկ ու կես տարի հետո մենք ունենալու ենք Իսակովը Արշակունյացին միացնող ևս մեկ կամուրջ, որն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարկից հատվածով, որտեղ ենթադրվում է ևս մեկ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնել»,-ասաց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ Նորագավիթի էստակադայի կառուցման նախագծի մրցութային փուլերն արդեն ավարտվել են, Շերամի փողոցի հատվածում էլ ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի վերջին կմեկնարկի շինարարությունը։
Անդրադառնալով Գյուրջյան փողոցի շինարարությանը՝ քաղաքապետը նշեց, որ այն էականորեն կթեթևացնի երթևեկությունը պիկ ժամերին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...