Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր

Երևանում երեկ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես և սպասելի էր, ավելի շատ Ուկրաինայի, քան Հայաստանի մասին էր։ Ելույթ ունեցող եվրոպական պաշտոնյաներն ու առաջնորդները 1-2 բառով անդրադառնում էին Հայաստանին, ապա իրենց ողջ խոսքը ուղղում Ուկրաինային, իսկ հակառուսականությունը պարզապես ծփում էր այդ գագաթնաժողովից։ Ավելին, Փաշինյանն ինքն էլ հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները։ «Կարևոր է, որ մենք վերսկսենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը»,– գրել էր Զելենսկին՝ նշելով, որ Փաշինյանի հետ խոսել են նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք․ Ուկրաինայի վերաբերյալ առանձին կետ կա նաև Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագծում, թեև հայկական կողմը կարող էր փոքր–ինչ նրբանկատություն դրսևորել և այս մի գագաթնաժողովի հայտարարությունից հանել Ուկրաինայի վերաբերյալ հատվածը։ Բնական է, որ նման գագաթնաժողովի անցկացումը և հակառուսական նարատիվների տարածումը պետք է լրջորեն մտահոգեր ռուսական կողմին։ Ռուսական հեռուստաընկերության եթերում քննադատություն է հնչել, ընդ որում՝ հատկապես ընդգծել են, որ համատեղ հանդիպմանը Փաշինյանն ու Զելենսկին զրուցել են անգլերեն, թեև երկուսն էլ հրաշալի տիրապետում են ռուսերենին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առանց անուններ նշելու գրել է․ «Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան»։ Ռուսական կողմի արձագանքը շուտով ավելի կոշտ և ծանր կհնչի։ Եվ սա, բնականաբար, հասկանում են թե Եվրոպայում, թե Հայաստանում։ Եթե Եվրոպայի մասով ամեն ինչ հասկանալի է՝ նրանք պարզ և բաց դիմակայության մեջ են Ռուսաստանի հետ, ապա Հայաստանի իշխանությունների վարքը պարզապես որևէ ողջամիտ տրամաբանության չի ենթարկվում։

Սոնա Գալստյան