Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը, նշում էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում վստահության բարձրացումը կախված է նաև տարածաշրջանային զարգացումներից։ Ավելի պարզ՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից։
Մեկ այլ հանգամանք․ իրեն տանը զգացող պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, այն դեպքում, երբ 1993 թվականից փակված սահմանի պատճառաբանության հիմքում դրվել էր հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումը։
ՀՀ իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել՝ ևս մեկ անգամ ընդգծելով պարզ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը միակողմանի զիջումների և պարտվողականության վրա կառուցողները շարունակաբար կորցնում են։
Ի վերջո, թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան