Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան

Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, թե օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստան ռուսական ռուբլու չհայտարարգրված ներկրման դեպք՝ մոտ 70 միլիոն ռուբլի, կանխիկ:

«Ի՞նչ տեղի ունեցավ հետո: Այս դեպքը «որսացին» այսպես ասած քաղաքացիա-փորձագիտական շրջանակներ, ու սկսեցին տարածել իբրեւ վկայություն, թե Հայաստանում ընդդիմադիր ուժերը փող են բերում Ռուսաստանից, որ բաժանեն ընտրակաշառք:  Ինչն է այստեղ զավեշտալի: Զավեշտալի է այն, որ Եվրամիությունից տարբեր դրամաշնորհային ծրագրերով առատորեն՝ տարեկան միլիոնավոր եվրոներ ֆինանսավորում ստացող մարդիկ, աղաղակում են Ռուսաստանից 70 միլիոն ռուբլու կանխիկ ներկրման հարցում, դա ներկայացնելով իբրեւ ընդդիմության ընտրակաշառքի «ողջամիտ կասկած»: Այն դեպքում, երբ 70 միլիոն ռուբլին անգամ 1 միլիոն եվրո չի կազմում»,-ի պատասխան ՊԵԿ հայտարարությանը հետևած մեկնաբանությունների՝ նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Նա նշում է՝ այդպիսով, Եվրամիությունից տարեկան միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են Ռուսաստանից 1 միլիոն եվրոյից էլ պակաս ռուբլու ներկրման դեպքի առիթով:

«Այն էլ, երբ չկա բացարձակապես որեւէ փաստ ու փաստարկ, ապացույց, որ այդ փողը բերել է ընդդիմությունը, որպեսզի բաժանի ընտրակաշառք: Չկա այդ փողի եւ ընդդիմության կապի ոչ մի փաստարկ անգամ, ես էլ չեմ ասում՝ փաստ:

Ավելին, հայտնի է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով շատ բարդացել է Ռուսաստանից բանկային փոխանցումների հնարավորությունը: Նաեւ Մոսկվան է ներսում շատ խստացրել ֆինանսական շարժերը, բարձրացրել դրանց առնչությամբ միջնորդավճարները կամ հարկերը: Եվ դրա բերումով, Ռուսաստանում աշխատող, բիզնես անող շատ շատերը կանգնում են փոխանցումային բարդությունների առաջ եւ դրանից խուսափելու համար կարող են դիմել ռուբլին պարզապես կանխիկ բերելու տարբերակին: Ընդ որում, եթե հայտարարագրեն, չի լինի ոչ մի խնդիր: Խնդիր կարող է լինել չհայտարարագրելու դեպքում:

Բայց ահա, կոնկրետ մի դեպք, խիստ հազվադեպ, եւ դրա վերաբերյալ այսպիսի քարոզչական արշավ ընդդիմության դեմ, առանց որեւէ հիմնավորման ու փաստական հիմքի: Եվ այդ արշավը իրականացնում են մարդիկ, որոնք բացահայտորեն ֆինանսավորվում են Եվրամիության ծրագրերով:

Հիշեցնեմ այս առնչությամբ Բագրատ Սրբազանի տավուշյան ակցիաների օրերին այդպիսի շրջանակներից մեկից տարածված սուտ տեղեկությունը, թե Տավուշի փոխանակման կետերում այդ օրերին մեծ քանակությամբ ռուսական ռուբլի է փոխանակվել: Այս կեղծ տեղեկությունը տարածվում էր Բագրատ Սրբազանի նախաձեռնությունը իբրեւ ռուսական ներկայացնելու եւ վարկաբեկելու համար: Հետո, հասարակական գործիչներից մեկը՝ ներկայումս «Բոլորին դեմ եմ» կուսակցության մեջ ներգրավված Միքայել Նահապետյանը պետական տվյալների վրա հիմնված հստակ փաստերով բացահայտել էր այդ կեղծիքը»,-գրում է նա։