Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները «Ոսկե սեր» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Արդենիս գյուղ) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ և ախտահանել,
շինության ու սառնարանային պահասենյակի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների, գործիքների, պարագաների մի մասը կառուցված չի հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կաթնամթերքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
«Ոսկե Սեր» ՍՊ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...