Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Եվրոպական իրավունքի մեջ որևէ հիմք չկա, որ այստեղ աշխատանքային խումբ ուղարկվի և միլիոնավոր եվրոներ ծախսվի աջակցելու համար պարոն Փաշինյանին: Արևմուտքում մենք քանիցս դատապարտել ենք ՌԴ-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի համար: Արևմուտքում մենք նույն վարքագիծն ենք դրսևորում, երբ մարդկանց անվանում են ռուսամետ, քանի-որ սա փորձ է խարանելու ընդդիմությանը, երբ իրականում այդ անձանցից շատերը պարզապես մարդիկ են, ովքեր հավատում են, որ Հայաստանը պետք է բազմաբևեռ շահերի հետամուտ լինի: Հայաստանը պետք է ունենա բարիդրացիական կապեր Եվրամիության, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ երկրների հետ, բայց չպետք է արևելքի և արևմուտքի միջև երկբևեռ ընտրություն ներկայացվի, Հայաստանի ժողովուրդը պիտի զգա ու տեսնի այն փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, իսկ իմ վստահորդը՝ Սամվել Կարապետյանը, դա կարող է բերել»,- նշել է նա:
Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ փաստաբանը շեշտել է, որ Փաշինյանն այդ գագաթնաժողովին գեթ մեկ անգամ չհիշատակեց ո՛չ Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալներին, ո՛չ էլ այն մասին, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է, փոխարենը նա հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ. «Ահաբեկված հետևում էի, թե ինչպես Փաշինյանը խոսքը տվեց Ալիևին, նա էլ քրիստոնյաներին վիրավորեց»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան