Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10

Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը նշում է իր 20-ամյակը, իսկ ԱրարատԲանկն ու Moneytun-ը՝ համագործակցության հոբելյանական 10-ամյակը։

Moneytun-ը հիմնադրվել է 2006 թ․-ին: Գործելով ավելի քան 25 երկրում, 5 մայրցամաքում և արդեն երկու տասնամյակ միավորելով աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ Moneytun-ը ապահովում է  պարզ, արագ և հուսալի դրամական փոխանցումներ։

Շուրջ 10 տարի է, ինչ ԱրարատԲանկի և Moneytun համակարգի ռազմավարական գործընկերությունը ծառայում է մեկ միասնական նպատակի՝ կառուցել հուսալի ֆինանսական կամուրջներ աշխարհասփյուռ հայ համայնքների միջև։ Այս գործընկերության շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունեն օգտվել արագ, հարմար դրամական փոխանցումներից և արտարժույթի փոխանակման ծառայություններից, ինչպես նաև թվային լուծումներից, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին դրամական միջոցները ստանալ անմիջապես Moneytun քարտին։

Համագործակցությունն այսուհետ հաճախորդներին հնարավորություն կընձեռի ԵՄ երկրներից ստանալ արագ դրամական փոխանցումներ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ եվրոյով։ Ծառայությունից օգտվելու համար ԵՄ երկրներում գտնվող հաճախորդները կարող են պարզապես ներբեռնել հավելվածը հետևյալ հղումով։   

«Մենք արժևորում ենք ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի ընթացքում Բանկը մշտապես դրսևորել է պատասխանատվության, հուսալիության և վստահելի գործընկերության բարձր մակարդակ։ ԱրարատԲանկի աջակցությունը կարևոր դեր է ունեցել Moneytun համակարգի զարգացման գործում, և առանց նման ռազմավարական գործընկերոջ, հնարավոր է՝ Moneytun համակարգի 20-ամյակը իրականություն չլիներ։ Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նման վստահելի ֆինանսական հաստատության հետ», - նշել է Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի հիմնադիր  տնօրեն Արթուր Ավետիսյանը։

«Moneytun  համակարգի  հետ աշխատում ենք ավելի քան 10 տարի՝ անցնելով փոխվստահության և համատեղ աշխատանքի արդյունավետ  ճանապարհ։  Համակարգը  կամրջում է ԱՄՆ-ի  բազմամիլիոն հայ համայնքն ու Հայաստանը՝  պահպանելով ջերմ կապը  սփյուռքում  և Հայաստանում բնակվող հարազատների, բարեկամների և ընկերների միջև։ Այս համագործակցությունը հաստատուն ներդրում է մեր երկրի տնտեսության զարգացման մեջ։ Moneytun համակարգը պահպանում է  իր ուրույն մշակույթը և հայկականությունը՝ համապատասխանելով ֆինանսական շուկայի բոլոր արդի միտումներին։

Համագործակցության տարիների ընթացքում կյանքի ենք կոչել բազմաթիվ   գաղափարներ և վստահ ենք, որ առաջիկա տարիներին ևս կընձեռենք նոր հնարավորություններ, կիրականացնենք հավակնոտ ծրագրեր և կգրանցենք համատեղ հաջողություններ»,-նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության պետ, Վարչության անդամ Զարուհի Մելքոնյանը։

Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում սպասվում են հատուկ առաջարկներ, խաղարկություններ և բազմաթիվ անակնկալներ հաճախորդների համար՝ ներառյալ ընթրիքներն ու արժեքավոր նվերների խաղարկությունները։

Հաճախորդները տարվա ընթացքում կարող են միանալ Moneytun ԱԴՓ համակարգի 20-ամյակի տոնակատարությանը, օգտվել հատուկ առաջարկներից և շահել հետաքրքիր նվերներ՝ այցելելով  www.moneytun20.com։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։