Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Քաղաքականություն

ԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը

Եվրամիությունը և այդ կառույցի առանձին երկրներ այլևս չեն էլ թաքցնում, որ բացահայտ աջակցում են Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով։ Երեկ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բացեիբաց հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին՝ ընդդեմ Մոսկվայի։

«Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը»,- հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե իր աջակցությունը Փաշինյանին արդյո՞ք օտարերկրյա միջամտություն չէ։ «Նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, Մայա Սանդուն՝ ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրության։ Այստեղ բաց երեսով միջամտություն է, և հակառակը՝ կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից՝ Մոսկվայի պատվերով»,- նշել է նա։

Մակրոնը արտաքին միջամտություն չի համարում իր այցը Հայաստան՝ ընտրությունների նախաշեմին։ «Տարբերությունը սրանում է։ Բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են։ Շատ պետություններ գնացել են աջակցելու Մայա Սանդուին։ Չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է։ Եվ հակառակը՝ կան այլ միջամտություններ՝ օտարերկրյա գործակալների միջոցով՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում»,- Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիայի նախագահը վերջին երկու օրերին դարձել է Հայաստանի գլխավոր մեդիա դեմքը՝ Փաշինյանի հետ շրջելով թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի փողոցներում, հանդիպելով հասարակ քաղաքացիների հետ, փորձելով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Թե որքանով դա կհաջողվի նրան, ցույց կտա ժամանակը։

Միևնույն ժամանակ պարզվեց, որ Հայաստանում երկու կարևորագույն գագաթնաժողովներ անցկացնելը պրակտիկ և աշխարհաքաղաքական որևէ օգուտ մեր երկրին չի տվել, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվել է սեփական ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգերն առաջ մղելու համար, որոնք ամենևին էլ կապ չունեն Հայաստանի Հանրապետության իրական շահերի հետ։ Ըստ էության, Եվրամիությունն այլևս չի էլ թաքցնում իր բուն նպատակը, և սա է հենց ամենավտանգավորը և ազդակը հայ ժողովրդի համար, թե ուր կարող է տանել Հայաստանին նման հակառուսականությունը։

Մանե Կիրակոսյան