ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին որոշել են պատժել, քանի որ դա «լավ չի ընկալվի ժողովրդի կողմից»:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական համայնքապետի դեմ հաղորդմանն ընթացք է տրվել։
Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի` քրվարույթ նախաձեռնում են թե ոչ։
Բանն այն է, որ այն, ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստով արել է Տավրոս Սափեյանը։ Նա նախընտրական փուլում` սոցիալական աջակցության անվան տակ, համայնքի բնակիչներին ավելի քան 11 մլն-ի «ընտրակաշառք» է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազությանն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում տարածեց՝ թիրախավորելով լրատվամիջոցներին. «Կյանքի ծանր պայմաններում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելը ընտրակաշառք որակավորելն առնվազն անբարոյականություն է, լավագույն դեպքում՝ ակնհայտ անտեղյակություն։ Այ թերթոններ, որտե՞ղ էիք այս 4 տարիների ընթացքում, երբ ես եւ իմ թիմն ամեն օր աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր համայնքի բնակիչը դժվար պահին միայնակ չմնա»։
Տավրոս Սափեյանը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ընտրացուցակի 61-րդ համարն է, հետեւաբար՝ այս շրջանում իրավունք չունի նաեւ սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին: ՔՊ-ում կարծում են, որ նրան պետք է առնվազն հեռացնել նախընտրական ցուցակից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան