Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան

Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր հայրենի կառավարությունը մի ուշագրավ որոշում պետք է կայացնի։

Մենք տեղեկացանք, որ նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կընդունվի որոշում, որով կդադարեցվի Գրիգոր Արթուրի Հարությունյանին տրամադրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը։Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի, կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2026 թվականի մարտի 13-ի հրամանի և ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի համապատասխան գրության հիման վրա։

Հիշեցնենք, որ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշմամբ Գրիգոր Արթուրի Հարությունյանին՝ ծնված 2006 թվականի փետրվարի 22-ին, տրամադրվել էր տարկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը։

Տարկետման հիմքը եղել էր նրա ընդունվելը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառված «Էներգետիկա /ատոմային էներգետիկա/» մասնագիտությամբ, ընդ որում՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար հիմունքներով։Սակայն, ըստ նախագծում ներկայացված տվյալների, Գրիգոր Արթուրի Հարությունյանը 2026 թվականի մարտի 13-ից անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է համալսարանից։ Այս հանգամանքը, գործող օրենսդրության համաձայն, համարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրված տարկետման դադարեցման իրավական հիմք։

Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություն կատարել կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1293-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով հավելվածի 1-ին կետի 86-րդ ենթակետը, որը վերաբերում էր հենց Գրիգոր Արթուրի Հարությունյանին։

Այսպիսով, եթե կառավարությունն ընդունի նախագիծը, Գրիգոր Արթուրի Հարությունյանը կկորցնի տարկետման իրավունքը և օրենքով սահմանված կարգով կդառնա պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: