Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ

Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միջազգային դիվանագիտական խոհանոցում սկսել են եփվել «արդարության» այնպիսի կերակուրներ, որոնց տհաճ հոտը զգում է յուրաքանչյուր սթափ հայ մարդ։ Եվրոպական պատվիրակների հանկարծակի ակտիվությունը և Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում «աջակցելու» խոստումները սկսել են հնչել հենց այն ժամանակ, երբ գործող իշխանության վարկանիշը փրկության կարիք ունի։

Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ մարդկային ճակատագրերն ու մեր հայրենակիցների վերադարձի հույսը դառնում են ընտրական մանրադրամ։ Եվրոպական կառույցների այս բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ փաթեթավորված «մարդասիրական» շղարշով, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ լեգիտիմացնելու այն ապազգային կուրսը, որն այսօր իրականացվում է մեր երկրում։ Երբ գերիների հարցը շոշափվում է ոչ թե իրավական պարտադրանքի, այլ նախընտրական PR–ակցիաներ համատեքստում, դա վիրավորանք է թե՛ նահատակների հիշատակին, թե՛ անարդարության զոհ դարձած քաղբանտարկյալների ու ռազմագերիների և թե՛ ապրողներիս արժանապատվությանը։

Սուրբ Ներսես Լամբրոնացին մեզ սովորեցնում է. «Այնտեղ, որտեղ շահն է թելադրում բառերը, ճշմարտությունը դառնում է որբ»։ Այսօր մենք տեսնում ենք հենց այդ «որբացած» ճշմարտությունը։ Մեզ փորձում են համոզել, թե արտաքին աջակցությունը ժողովրդավարության համար է, մինչդեռ իրականում այն ուղղված է Եկեղեցին թիրախավորող և ազգային ինքնությունը խարխլող վարչախմբի վերարտադրությանը։ Ինչպե՞ս կարող է եվրոպացի պաշտոնյան խոսել գերիների իրավունքներից, երբ նույն պահին լռությամբ օրինականացնում է հոգևորականի դեմ իրականացվող հալածանքը հենց Հայաստանի ներսում։ Որքան էլ արտաքին ուժերը փորձեն դիվանագիտական ու ֆինանսական «ներարկումներով» կենդանության նշաններ հաղորդել մի վարչախմբի, որը վաղուց կորցրել է սեփական ժողովրդի զգալի հատվածի վստահությունը, միևնույնն է՝ պատմության ընթացքը հնարավոր չէ արգելակել։ Ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությունը Հայաստանում դատապարտված է ձախողման, քանի որ այն բախվում է մեր ազգային ինքնության հազարամյա ժայռին։ Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քվեարկության, այլ հոգևոր մաքրագործման սկիզբ, որտեղ կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու՝ հանուն ճշմարիտ արժեքների։ Իշխանությունները կարող են տիրապետել վարչական լծակներին, կարող են վայելել ներսի ու դրսի լուռ համաձայնությունը, բայց նրանք անզոր են այն ուժի դեմ, որը բխում է հավատքից և հայրենասիրությունից։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է և միևնույն ժամանակ հույս տալիս. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չտնկեց, պիտի արմատախիլ արվի» (Մատթ. 15։13)։ Այն ամենը, ինչ այս տարիներին փորձել են պատվաստել հայ մարդու հոգուն՝ ուրացումը, անտարբերությունը և սրբապղծությունը, հենց այդ «չտնկված» տունկերն են, որոնք անխուսափելիորեն արմատախիլ են արվելու։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դիմակայել է կայսրությունների, որոնք այսօր միայն պատմության դասագրքերում են։ Այսօրվա ժամանակավոր իշխանավորները պետք է հիշեն՝ հնարավոր չէ հաղթել մի կառույցի, որի հիմնադիրը Քրիստոսն է, և հնարավոր չէ ծնկի բերել մի ազգի, որի զարթոնքը սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հունիսի 7-ին հայ մարդը քվեարկելու է ոչ թե հանուն «խոստացված» պատրանքների, այլ հանուն իր արժանապատվության, իր Եկեղեցու և իր հարատևության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում