Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան
«Մեր գլխավոր նպատակը հարաբերություններ ստեղծելն է բոլոր այն երկրների ու կազմակերպությունների հետ, որոնցից Հայաստանը և հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ բացարձակ նշանակություն չունի երկրների անունները․ «Նույնիսկ Մոզամբիկի հետ ենք շատ լավ հարաբերություններ ունենալու, եթե նրանցից օգուտ ունենանք»։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ եվրոպական երկրների հետ, քանի որ այնտեղ կա հայկական Սփյուռք։
«Ցանկացած սխալ պահելաձև երկրի ղեկավարի կողմից, Սփյուռքի վրա շատ թանկ է անդրադառնում։ Եվ դրա օրինակ է Ռուսաստանում տեղի ունեցողը։ Ես ՌԴ-ին համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար կարևորը ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերն են»,- ընդգծել է Կարապետյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա ընդգծել է․ «Հենց բացեցինք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան