Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները՝ հրադադարից ի վեր առաջին անգամ
Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքին՝ ապրիլի 16-ին հաստատված հրադադարից ի վեր առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսրայելական ուժերը Բեյրութի հարավային արվարձաններում, մասնավորապես՝ Հարեթ Հրեյք շրջանի մոտակայքում, ռազմանավից 3 հրթիռով թիրախավորել են բնակելի շենք։ Բեյրութի հարավային արվարձաններում նաև ուժգին պայթյուն է տեղի ունեցել։
Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» ուժերի հրամանատար Մալիք Բալուտին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարությամբ հաստատել են գործողությունը։ Ըստ Իսրայելի անվտանգության ուժերի՝ նա, ամենայն հավանականությամբ, սպանվել է:
Իսրայելական հարվածները չեն դադարում նաև Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից Լիբանանի հարավում գտնվող Անսարիա գյուղաքաղաքում զոհվել է 3, վիրավորվել՝ 7 մարդ։
Բացի այդ, հարավում գտնվող աս-Սաքսակիյա գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 33-ը վիրավորվել է, այդ թվում՝ 6 երեխա և 4 կին։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել՝ անօդաչու թռչող սարքեր արձակելով իսրայելցի զինվորների ուղղությամբ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2715-ի, իսկ վիրավորներինը՝ 8353-ի։
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Լիբանանի հարավի բնակիչներին պարբերաբար տրվող տարհանման հրահանգների կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներն Իսրայելի հարվածներից




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան