Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան
Ինչ կլինի քարոզարշավի վերջում
Քարոզարշավի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը և դրանից ճիշտ հետևություններ անելը կանխորոշելու է հունիսի 7-ի պատկերը։
1.Զարգացումները պայմանավորվում են ոչ թե ընդդիմության բարձր վարկանիշով, այլ՝ իշխանության ցածր վարկանիշով։ Սա էապես փոխում է վիճակը, որովհետև ընդդիմության դեմ պայքարի գործիքակազմը չի լուծելու հիմնական խնդիրը, այլ բերելու է նոր սցենարների։
2.Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետև այն ոչ թե անձերի կամ պաշտոնների մասին է, այլ՝ սկզբունքների։ Հասարակությունը սա ֆիքսել է։
3.Ժողովուրդը, հասարակության բոլոր շերտերը համատարած ուզում են փոփոխություններ։
4.Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը։ Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամ է։ Բացատրությունը մեկն է. իշխանությունը մեծ հաշվով ասելիք չունի, ծրագրային ոչինչ առաջարկելու չունի սեփական ժողովրդին։ Եվ ամեն ինչ անելու է՝ դիմացինների ծրագրային գործելաոճին խոչընդոտելու համար։ Պետք է չներքաշվել այս ծուղակի մեջ։
5.Սպասել «մոլդովական» սցենարին, զգուշանալ «ռումինականից»։ Չի բացառվում, որ իշխանությունը դատարանների միջոցով խոչընդոտի այս կամ այն ուժի մասնակցությանը և (կամ) ընտրությունների արդյունքում պարտվելուց հետո, փորձի չեղարկել դրանք։ Հիշենք, որ նոր ԱԺ-ն իր լիազորություններն անմիջապես չի ստանձնում։ Ուրեմն պետք է պատրաստ լինել նման զարգացումների։
6․Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։ Սա նոնսենս է, նման բան չի լինում։ Իշխանությունը պարտվում է բոլոր սոցիալական շերտերում, պարտվում է Երևանում, մյուս քաղաքներում ու նաև գյուղերում։
7.Փաշինյանը նոր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել. նա պրեմիալիստների և ինֆոտեռորի տակ գտնվող շերտի ղեկավարն է։ Շատ կարևոր է սա հասկանալը, որ հնարավոր լինի աշխատանքի ճիշտ թիրախներ ընտրել։ Պետք է ճիշտ ձևակերպումներով խոսել պետական համակարգի հետ և համբերատար աշխատել ինֆոտեռորի դեմ։
8.Եվ ամենակարևոր սկզբունքներից մեկը. ազնիվ լինել միմյանց հետ՝ ընդդիմության ներսում, և հասարակության հետ։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան