Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին, երբ ֆեյսբուք ես մտնում, մոտավորապես գուշակում ես, հուսով եմ՝ դա սունկն է․ Նարեկ Կարապետյան
Մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք ՔՊ-ին․ դա բառապաշարների օգտագործման հաճախականության, տերմինալոգիան է։ Այն բառապաշարը, բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստան, երբեք չի եղել Հայաստանում։ Ամեն օր՝ նոր վիրավորանք, մի նոր սանդղակ են խփում։ Դրա հիմնադիրը հենց այսօրվա վարչապետն է, ում մեր ժողովրդի դեռ մի միամիտ հատվածը շարունակում է հավատալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ճի՞շտ եք համարում ՀՀ վարչապետի կողմից մարդկանց հասցեին արված հայտարարությունները, որոնք չեմ ցանկանում ձեր ներկայությամբ ասել։ Երբ երկրի ղեկավարը մեր սրբազան հայրերի հասցեին վերջին բառերն էր օգտագործում, իրեն հարցրե՞լ եք»,- ասաց նա։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե Փաշինյանը հալյուցինագեն սնկեր է կերել, ինչին հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը՝ հայց ներկայացնելու մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց․ «Սունկ կերե՞լ է, թե՞ չի կերել․ պետք է ուսումնասիրենք։ Դատարանը պետք է ուսումնասիրի։ Ինձ թվում է՝ բաց դատ պետք է լինի, դատարանը ուսումնասիրի՝ սունկ կերե՞լ է, թե՞ չէ, 1 տոննա՞, թե՞ ինչքան է կերել և որ պահերին է սունկ կերած եղել։ Երբ «Ֆեյսբուք» ես մտնում, մոտավորապես գուշակում ես․․․ հուսով եմ՝ դա սունկն է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան