Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։ 

Մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է՝ անվանակոչված  2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի անվամբ։ Նախաձեռնության ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպվող վազքի կիսամարաթոնի անցկացմանը։  Նախագծի նպատակն է բնակիչների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը, ակտիվացնել մարզային և համայնքային կյանքը։ Կիսամարաթոնի ընթացքում կազմակերպվելու են նաև ֆինանսական գրագիտության սեմինարներ։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք նպատակ ունենք խթանել մարզերի և համայնքների կայուն ու շարունակական զարգացումը, որը Իդրամի և IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է։ Կարևորում ենք նաև, որ նախագիծը ներառում է կրթական կարևոր բաղադրիչ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ֆինանսական գիտելիքների և հմտությունների զարգացման համար։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում նախատեսում ենք  իրականացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ, և վստահ ենք, որ այս միջոցառումը կդառնա արժեքավոր սպորտային և կրթական հարթակ»։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ դառնալ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Այս համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դեռևս 2021 թվականին IDBank-ը և Իդրամը դարձան նորաստեղծ հիմնադրամի առաջին կորպորատիվ գործընկերները։ Շնորհակալություն ենք հայտնում և համոզված ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը՝ խթանելով առողջ ապրելակերպն ու համայնքային ակտիվությունը Լոռու մարզում»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ